2 օր է՝ Տավուշում ինչ-որ անծանոթ գիշերային այցելուներ են շրջում գյուղեգյուղ․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծանոթս տեղյակ է պահում, որ 2 օր է՝ Տավուշում ինչ-որ անծանոթ գիշերային այցելուներ են շրջում գյուղեգյուղ, փորձում հանդիպել մարդկանց, որ գումարով ամեն մեկը 5 մարդ բերի Երևան՝ միտինգի։

Մի՞թե մեր ժողովուրդը թույլ կտա, որ մարդկանց ու երկրին ստրկացնող փողային բազարն ու խղճի, քվեի առուծախը, որից գոնե ազատվել էինք 2018-ին, նորից վերադառնան։ Մ՞իթե մարդիկ չեն հասկանալու, որ ինչ-որ խմբի իշխանության համար իրենց տրվող նման թուլափայերը հենց պատերազմում մե՛ր լավագույն դեպքում 20-րդ դարակեսի բանակի, իրենց, մեր «անվտանգության» ու կորցրած հազարավոր անգին կյանքերի փողն է, իսկ կորսված հայրենիքն ու սուրբ արյու՛նն էլ դրա համար մեր արժանի պատի՞ժը։

Հուսով եմ՝ հասկանում ենք…»։

Նյութի աղբյուրը՝ Իրավաբան․ net

(Visited 45 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS