20 տարի երեխա չունենալուց հետո պատահական հղիացա․ Որոշ ժամանակ անց հասկացա, որ թեկուզ երկար սպասված լինելուն, այս պահին երեխա ունենալը սխալ էր․․․Ահա, թե ինչու

20 տարի երեխա չունենալուց հետո պատահական հղիացա․ Որոշ ժամ անակ անց հաս կացա, որ թեկուզ երկար սպասված լինելուն, այս պահին երեխա ունենալը սխալ էր․․․

Ահա, թե ինչու։Երկար տա րիներ չէինք կարողանում եր եխա ունենալ։ Բժիշկները չէին հաս-կանում պատճառը․ ոչ մի ակնհայտ խնդիր չկար։ Մեր հարաբերություններում սա անդադար վեճերի առիթ էր։ Ամուսինս երազում էր մեծ ընտանիքի մասին, իսկ ես չէի կարողանում գոնե մի երեխա ունենալ։

20 տարի սպասելուց հետո՝ մենք կարծես այլևս ուժ չունեինք պայքարելու համար։ Անվերջ վեճերը ստիպեցին մեզ ամուսնալուծվելու որոշում կայացնել․․․սակայն հաջորդ օրը իմացա, որ հղի եմ։Չեմ կարող խոս քերով նկար ագրել, թե մենք ինչ էինք զգում, որքան եր-ջանիկ էինք։Այդ պահին ես 38 տարեկան էի, իսկ Գևորգը՝ 45։

Ամուսինս երբեմն տխուր կատակում էր, որ այդ տարիքում շատերն արդեն պապիկ են դառնում, իսկ ինքը դեռ նոր պիտի իմանա, թե ինչ է նշանակում հայր լինել։Միայն դստերս ծնունդից հետո հասկացա, թե ինչ մեծ պատասխանատվություն է ընկել ուսերիս։ Անիի հետ զբոսնելիս նախանձով նայում էի երիտասարդ մայրիկներին․ նրանք այնքան լավ էին խաղում երեխաների հետ, վազվզում, իսկ ես չէի կարող հիմա անել նույնը, ինչ 20 տարի առաջ։

Ինձ մոտ հետծննդյան դեպրեսիա սկսվեց։ Ամուսինս, ով ձևացնում էր, թե ամեն ինչ լավ է, երբեմն խոսում էր այն մասին, որ վախե-նում է, թե մարդիկ կա րող են կարծել, որ ինքը Անիի պապ իկն է։Երե խայի ծնո ւնդից հետո չդադարեցին մեր վեճերը, պարզապես անձայն դարձան, որ չարթնացնենք երեխային։5 ամիս անց մենք բաժանվեցինք։ Երևի ամուսինս հոգու խորքում համակերպվել էր այն մտքի հետ, որ երբեք երեխա չի ունենա, դրա համար էլ չկարողացավ հաղթահարել իր վախերն ու կոմպլեքսները։

Այժմ ես միայնակ եմ մեծացնում դստերս, և դա ինձ մոտ վատ չի ստաց վում։ Անիս արդեն 2,5 տարեկան է, մենք միա սին գնում ենք հեծանիվ վարելու, հաճախում ենք զարգացնող խմբակներ։Իսկ ես զղջում եմ միայն մի բանի համար․ ես գործել եմ մեծ սխալ՝ երեխա ունենալով․․․մի մարդուց, ով այդպես էլ չկարողացավ հայր դառնալ։

Աղբյուր

(Visited 31 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS