2016 թ-ին այս օրը, շատերի համար վերջին լուսաբացն էր. Շնորհակալ ենք տղե՛րք…Ձեր սխրանքն անմահ է.

2016 թ-ին այս օրը, շատերի համար վերջին լուսաբացն էր, հաջորդ օրվա մարված երազանքների ու նպատակների օր էր,

բազում մարդկանց կարոտը սրտներում թողնելու օրն էր: Շատերը զոհաբերեցին իրենց կյանքը, լավ հասկանալով, որ վերը նշված ամեն բանից նրանք հրաժարվում են, իսկ հրաժարվելով մի երազանքից և նպատակից ընտրում են մեկ այլ ճանապարհ, այլ երազանք ու նպատակ:

Այդ ամենը հանգեցրեց մի բանի, որը հստակ արտացոլվեց մեր զինվորների՝ երեսին, մտքում և սրտում՝ ամեն գնով պահել և պաշտպանել մեր պետական սահմանը, թշնամու բարբարոսական, նենգ և դավադիր քայլերից: Պահել մեր անկախությունն ու պետականությունը: Պահել հայի պատիվն ու արժանապատվությունը:
Հերոս տղերք են իրենց կյանքի գնով պաշտպանել մեզ, որ ե՛ս, դու՛ք, բոլո՛րս հանգիստ տանը նստենք, մեր ամենօրյա գործերով զբաղվենք, սիրենք և սիրվենք, կյանքը վայելենք:

Պարտավոր ենք, միշտ եկեղեցի մտնելիս առանձին մոմ վառել՝ հայ զինվորի, հայ սպայի համար, քանզի իրենց շնորհիվ ենք վառում մեր մյուս մոմերը:
Շատերը իրենց կյանքը տվեցին, բայց շատերն էլ իրենց կորցրած ընկերների վիշտը սրտներում վերադարձան: Եկեք չմոռանանք նաև մեր այսօրվա այն հերոսներին, ովքեր ապրում են մեր կողքին:

Փառք ու պատիվ Ձեզ՝ բանակում ծառայող, սահման պահող հայ զինվորներ: Աստված թող լուսավոր պահի ՁԵՐ հոգիները՝ մարտի դաշտում, սահմանում կյանք տված քաջ հերոսներ:

(Visited 56 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS