7 բան, որոնց մասին չի կարելի խոսել առաջին հանդիպման ժամանակ

Ոչինչ այնպես չի փչացնում առաջին հանդիպումը, որքան ձեր կողմից արված որևէ հիմար քայլը։ Առաջին հանդիպումը պետք է վառ և հետաքրքիր լինի, այդ պատճառով անպայման հետևեք, թե ինչ եք խոսում։

Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե հատկապես ինչի մասին պետք չէ խոսել, EnterTrain-ի հետ  ձեզ համար պատրաստել ենք հիմնական թեմաների ցանկը, որոնցից պետք է խուսափել։

1. Մի խոսեք քաղաքականությունից

Քաղաքականությունը հրաշալի թեմա կարող է լինել ձեր ընտանեկան զրույցների համար, սակայն առաջին հանդիպման ժամանակ աշխատեք զերծ մնալ այս թեմայից, եթե չեք ցանկանում, որ «պայթյուն» տեղի ունենա հենց սրճարանում։

2. Բացառեք նախկինների մասին զրույցները

Եթե առաջին հանդիպման ժամանակ հաճախ հիշատակեք ձեր նախկիններին, այնպիսի տպավորություն կստեղծվի, թե դուք դեռ կարոտում եք այդ հարաբերությունները։ Եվ նման զրույցները հիմնականում վատթարացնում են իրավիճակը։ Հանեք ձեր գլխից նախկիններին։

3. Մի լրտեսեք նրանց սոցցանցերում

«Նախորդ գրառումդ 2 շաբաթ առաջ ինձ շատ դուր եկավ»։ Բնականաբար նշանակում է, որ դուք լրտեսել եք նրան, ում հետ առաջին անգամ եք հանդիպում։ Հիշեք, որ առաջին հանդիպման ժամանակ պետք չէ ցույց տալ ձեր «մոլագարությունն» այդ հարցում։

4. Մի խոսեք ծնողներիր մասին

«Նոր եմ առանձնացել ծնողներիցս»։ Սա անպետք տեղեկատվություն է առաջին հանդիպման համար։

«Ես կցանկանայի ծանոթացնել քեզ մայրիկիս հետ»։ Երբեք մի ասեք նման բան առաջին հանդիպման ժամանակ։

5. Փողի թեման՝ տաբու է

Այս թեման առաջին հանդիպման համար չէ։ Երբեք մի հարցրեք դիմացինի աշխատավարձի չափսը, հակառակ դեպքում տպավորություն կստեղծվի, թե փողը միակ բանն է, որ ձեզ հետաքրքրում է։

6. Շատ մի խոսեք ինքներդ ձեր մասին

Դուք այստեղ եք լավ ժամանակ անցկացնելու և զրուցելու համար, այլ որ թե անվերջ ձեր առավելությունների և ձեռքբերումների մասին խոսելու։ Այս դեպքու դուք նաև չեք կարողանա ճանաչել ձեր դիմացինին։

7. Խուսափեք ամուսնության մասին խոսակցություններից

Չէ որ դուք նոր եք հանդիպել, բացառեք ամուսնության մասին խոսակցությունները, հակառակ դեպքում հնարավոր է վախեցնեք դիմացինին։ Առաջին հանդիպումների նպատակը հենց պարզելն է, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց, և ոչ թե պլանավորելը, թե քանի երեխա եք ունենալու։ Եթե դուք իրոք միմյանց համար եք ստեղծված, ամեն բան կլինի իր ժամանակին։

Նյութի աղբյուրը՝ EnterTrain

Չմոռանաք տեղեկացնել Ձեր մտերիմներին

(Visited 34 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS