90-ականներն էին․․․ այնպես ստացվեց, որ նորածին երեխայի որդեգրեցի․․․հիմա, այսքան տարի անց․․․

90-ականներն էին․․․ այնպես ստացվեց, որ նորածին երեխայի որդեգրեցի․․․հիմա, այսքան տարի անց․․․

Երեկոյան արդեն սկսվել էին ցավերս, պիտի լույս աշխարհ գար մեր չորրորդ երեխան։ Արդեն ունեի 3 որդի․ ավագս և զույգ որդիներս։ Մեր բոլոր հարազատները կատակում էին՝ ասելով, գուցե այս անգամ էլի զույգ փոքրիկներ ունենամ։

Բայց մեզ արդեն ասել էին, որ այս անգամ մի երեխա է։

Ունեցա չորրորդ որդուս։ Ինձ տեղափոխեցին պալատ, իսկ 2 ժամ անց բերեցին փոքրիկիս, որ կերակրեմ։ Մի քանի րոպե անց պալատ մտավ գլխավոր բժիշկը և ուշադիր նայելով աչքերիս մեջ՝ ասաց․

-Մի տհաճ իրավիճակ է ստեղծվել․․․ Այսօր 18 տարեկան մի աղջիկ առավոտյան ծննդաբերել է, երեխայից հրաժարվելու դիմում գրել և գնացել։ Մի կերպ էր քայլում, չէինք ուզում թույլ տալ, բայց այնպիսի հիստերիա բարձրացրեց, ստիպված եղանք բաց թողնել։ Այնքան գեղեցիկ աղջիկ է ունեցել, առողջ, քնքուշ։ Իսկ ես գիտեմ, որ դուք աղջիկ էիք ուզում․․․ Մի բան եմ մտածել, կարո՞ղ է վերցնեք երեխային։ Իսկ մենք կգրենք, որ զույգ եք ունեցել․․․ Չես պատկերացնում, ոնց չենք ուզում փոքրիկին մանկատուն ուղարկել․․․ ախր մեղք են․․․

Անկեղծ ասած՝ շոկի մեջ էի։

Բժիշկի հետ մենք վաղուց էինք ծանոթ, բոլոր երեխաներիս նրա մոտ եմ ունեցել, երբեմն հանդիպում էինք հիվանդանոցի պատերից դուրս, զրուցում, շատ բարի ու հաճելի կին է։

-Դե զույգ երեխաներին մեծացնելու փորձ ունեմ, — ժպտալով ասացի ես։

Մի քանի ժամից եկավ ամուսինս։ Խոսեցի հետը, առաջարկեցի որդեգրել։ Նա այնքան ուրախացավ, ասաց, որ վերջապես աղջիկ ունենալու իր երազանքը կկատարվի։ Անօրինական էր ամեն ինչ, քանի որ գաղտնի էր կատարվում գործընթացը։ Գլխավոր բժիշկը գրեց, իբր երկուսին էլ ես եմ ունեցել, իսկ տանեցիիներին էլ ասացինք, որ զույգ ենք ունեցել, որպիսի նրանք տարբերություն չդնեն երեխաներիս միջև։

Ամենածիծաղելին այն է, որ աղջիկս նման է ամուսնուս․ աչքերի և մազերի գույնը ճիշտ նույնն է։

Հիմա երեխաներս մեծացել են, ոչ ոք չգիտեի, որ աղջիկս մեր հարազատը չէ։

Ես էլ եմ հաճախ մոռանում դրա մասին․․․ նա իմ աղջիկն է։

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

(Visited 47 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS