ՀՀ պաշտպանության նախարարությունը հեքիաթ է համարում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը դիվերսիայի մասին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ Ադրբեջանն այդ հեքիաթը հորինել է սեփական հանրության համար:
«Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։
ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։
Դեռ ավելին՝ հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- նշում է Հովհաննիսյանը: