Ահազանգում է զինվորի քույրը. «Ձախ ոտքի դեֆորմացիա, իսկ ոտքերն իրարից 1սմ կարճ ու երկար են». Ֆոտո

Ֆեյսբուքյան օգտատեր Կիմա Շառոյանը հրապարակել է բանակում ծառայող եղբոր առողջականի վերաբերյալ կարևոր տեղեկությունը, որը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Խնդրում եմ տարածեք, որ տեսնեն բոլորը , թե ինչպիսի առողջական խնդիրներ ունեցող տղաներին ԱՅՍՕՐ էլ կարող են զորակոչել ծառայության։ Եղբայրս է, ծառայության է անցել ԼՂՀ-ում։ Ի ծնե ունեցել է ոտքի խնդիր, սակայն հետազոտությունների ընթացքում «հայտարարել » են, որ պիտանի է ծառայության։

Այս վիճակով պիտանի՞ է ծառայության, թողնում եմ ձեր դատին։ Մինչև օրս ոչ մի անգամ ի վիճակի չի եղել կատարել ֆիզիկական վարժություններ։

Ոչ ոք չի փորձում օր առաջ լուծում տալ այս հարցին, փոխարենը ուղարկում են բուժկետ, որտեղ էլ շարունակ ցավազրկողներ են ներարկել, որը որևէ օգուտ չի կարող տալ։

Նյութի աղբյուրը՝ infosarm.ru

(Visited 48 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS