Ահասարսուռ դեպք Արարատի մարզում. 75-ամյա կնոջը խեղդամահ էր արել հարսը. Տեսանյութ

Փետրվարի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել:

Մարտի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կինը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ փետրվարի 29-ի առավոտյան կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա հարսի հետ, որի ընթացքում նա խեղդամահ է արել սկեսուրին:

31-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Տեսանյութը՝ ստորև.

Նյութի աղբյուրը՝

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS