Ահա թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ում.

Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով:

Այս մասին պարզ դարձավ րոպեներ առաջ Հանրային հեռուստատեսության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի ժամանակ:Այս տարվա հայաստանյան ազգային փուլին մասնակցում էին 12 արտիստ՝ հատուկ մրցույթի համար գրված երգերով, որոնք ներկայացրին Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հաղթող մասնակիցը որոշվեց միջազգային ու հայաստանյան ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում՝ հավաքելով 168 միավոր:
«Եվրատեսիլ 2020» մրցույթը տեղի է ունենալու Ռոտերդամում: Առաջին երկու կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին:

Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS