«Այո-ի բուկլետը: Ներսի էջերը շատ ավելի հետաքրքիր են». վարչապետը հրապարակել է «Այո» քարոզչության բուկլետը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Այո» քարոզչության բուկլետն ու գրել.

«Այո-ի բուկլետը: Ներսի էջերը շատ ավելի հետաքրքիր են»:
Առաջին էջից բացի վարչապետը հրապարակել է նաեւ բուկլետի եւս մեկ էջ: Այդ էջում յուրաքանչյուր մարդ կարող է լրացնել իր տվյալները։
Հիշեցնենք, որ «ԱՅՈ»-ի քարոզարշավը մեկնարկելու է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից: Վարչապետը լինելու է ե՛ւ մարզերում, ե՛ւ Երեւանում:

Երեւանում քարոզչությանը նվիրելու ենք 4 օր: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՏԿԵ նախարար, «ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը: Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին միանալու է մարտի 10-11-ը:
Հարցին, թե քարոզարշավի ընթացքում Երեւանում մեծ հանրահավաք նախատեսվում է, Պապիկյանը պատասխանեց, որ այդպիսի որոշում դեռեւս չկա:

Շտաբի պետը մանրամասնեց, որ իրենք ամեն օր տասը սպրինտերներով՝ փոքրիկ միկրոավտոբուսներով, որոնց վրա կլինի «ԱՅՈ»-ի քարոզչական լոգոն, խմբով շրջելու են գյուղերում՝ հանդիպելով ընտրողների հետ՝ նրանց ներկայացնելով հանրաքվեի հարցի էությունը, ենթատեքստը.
«Մարտի 10-ից կմեկնարկի քարոզչական մեկ այլ խմբի շրջայց: Հիմա չեմ բացի՝ ովքեր կլինեն այդ խմբի մեջ:

Բեմ-մեքենաներով կլինենք հանրապետության բոլոր քաղաքներում, այլ բնակավայրերում: Այն քաղաքներում, որտեղ կկանգնեն մեր մեքենաները, կլինեն նաեւ հանրահավաքներ: Մենք շեշտադրումն արել ենք վերջին մեկ ամսվա վրա»:

(Visited 40 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS