Այսպիսին է Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու իմ պատկերացրած իդեալական կերպարը. Փաշինյանը թալինցի 16-ամյա պատանու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ.

«Խնդրում եմ նայեք թալինցի այս 16-ամյա տղային, լսեք, թե ինչի մասին է նա խոսում, տեսեք, թե ինչով է նա զբաղված, ուշադրություն դարձրեք թե ինչ բառապաշար է նա օգտագործում:
Այսպիսին է Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու իմ պատկերացրած իդեալական կերպարը: Եւ իմ կյանքը նվիրված է հենց այս կերպարի հաղթանակին:

 

Ընդ որում, նկատի չունեմ հատկապես գործունեության տեսակը: Նկատի ունեմ մարդու վերաբերմունքը իր, իր անելիքի, միջավայրի եւ հնարավորությունների նկատմամբ:
Բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր նշաձողեր դնենք մեր առաջ՝ թե որպես անհատ, թե որպես ժողովուրդ, թե որպես պետություն:
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի:

Ազատ եւ Երջանիկ Հայաստան»:

https://www.facebook.com/aheroofourtimearm/videos/126801052059935/?t=170

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS