Այս պահին Հայաստանում կորոնավիրուսի որևիցե դեպք գրանցված չկա. Նարեկ Զեյնալյան.

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսի որևիցե դեպք գրանցված չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Առողջապահական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Զեյնալյանը հայտարարեց, թե հասկանում է բնակչության շրջանում որոշակի խուճապը, սակայն այն շատ ավելի շատ է, քան իրականում պետք է լինի. «Ռիսկեր բնականաբար կարող են լինել, դրանցից հնարավոր չէ խուսափել: Սակայն այս պահին արվում է առավելագույնը: Սահմանին կա բժիշկ, անհրաժեշտ միջոցներ»:

Պատգամավորը հիշեցրեց, որ հայ-իրանական սահմանը միայն մասնակի է փակ՝ Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիները և Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց հայրենիք: Չի սահմանափակվել նաև բեռնափոխադրումները և բեռնատարների շարժը:

Զեյնալյանի խոսքերով, եթե անհրաժեշտություն լինի, երկու շաբաթ անց սահմանը փակ պահելու վերաբերյալ կրկին որոշում կկայացվի:

(Visited 26 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS