Անընդունելի եմ համարում դեղի և բուժպարագաների դեպքում, մարդու դժբախտության վրա փող աշխատելու ավանդույթի բիզնես շահի հետապնդումը

Դեղատնային օղակի բոլոր տնտեսվարողներին,

այդ թվում մեծածախ վաճառքի սեգմենտի կազմակերպություններին, հորդորում եմ արհեստական պանիկ միջավայրից չօգտվել՝ բժշկական դիմակների և հարակից այլ համապատասպան դեղորայքի ու պարագաների գները պահել հավուր պատշաճի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դեղերի և բժիշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը:

«Դեղատնային օղակի բոլոր տնտեսվարողներին, այդ թվում մեծածախ վաճառքի սեգմենտի կազմակերպություններին, հորդորում եմ արհեստական պանիկ միջավայրից չօգտվել՝ բժշկական դիմակների և հարակից այլ համապատասպան դեղորայքի ու պարագաների գները պահել հավուր պատշաճի:

Անընդունելի եմ համարում դեղի և բուժպրագաների դեպքում, ժողովրդական լեզվով ասած՝ առիթից օգտվելով մարդու դժբախտության վրա փող աշխատելու ավանդույթի բիզնես շահի հետապնդումը:

Դեղի և բուժպրագայի դեպքում, չի կարող բիզնես շահը լինել առաջնային, կամաց-կամաց սովորեք վերաիմաստավորել ձեր գործառութի փիլիսոփայության հիմքերը: Ձեր արածը #Տնտեսական_Հեղափոխության հետ որևէ աղերս չունի:

Այսքանը: Շնորհակալություն ուշադրության համար, հորդորս դեռ ստորագրում եմ»,- գրել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS