«Անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա». Նիկոլ Փաշինյան

«Անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա».

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հայտարարեց, որ «Այո»-ի շտաբն առաջիկայում ինտենսիվ քարոզարշավ է սկսելու։

ՀՀ-ում չի կարող լինել որևէ օղակ, որը չի ներկայացնում ժողովրդին, իսկ գործող Սահմանադրական դատարանը, ըստ նրա, որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ և վայելում է ժողովրդի բացարձակ մեծամասնության անվստահությունը»:

«Մենք հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքներով «Այո»-ն կհաղթի, դա մեր հույսն է, և դրա համար անելու ենք մեզնից կախված ամեն ինչ, բայց անկախ արդյունքներից՝ հաղթելու է Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, հպարտ քաղաքացին:

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա»:

(Visited 66 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS