Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժանյանների ընտանիքին. (ֆոտո)

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը

փետրվարի 21-ին այցելել է  Բեժանյանների բազմազավակ ընտանիքին. փետրվարի 13-ին ընտանիքը համալրվել է ևս մեկ բալիկով. ծնվել է 12-րդ զավակը՝ Աննան:

Աննա Հակոբյանը շնորհավորել է ընտանիքի անդամներին, զրուցել ծնողների և երեխաների հետ:

«Անչափ ուրախ եմ, որ այցելեցի ձեզ, շատ ուրախ եմ, որ մեր երկրում կան ձեզ պես մայրեր: Շնորհավորում և ամենայն բարիք եմ մաղթում ձեզ և ձեր բազմանդամ ընտանիքին»,-

ասել է Աննա Հակոբյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS