Առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացած դեպքերը. Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ավարտվեց մեր հերթական ամենօրյա խորհրդակցությունը՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ.

երեկ ունեցել ենք 685 թեստ, որիդ դրական է եղել 28-ը: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շատ կարեւոր վիճակագրություն ունենք, առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացած դեպքերը: Երեկվ դրությամբ մենք 54 առողջացման դեպք ենք ունեցել, դուրսգրում ենք ունեցել: Այս առումով ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք:

Սա էլ է առաջին անգամ:
Իհարկե, ունենք նաեւ վատ նորություն, եւս երկու մահ ենք ունեցել: Կարող եմ ասել, որ մահվան դեպքերի տարիքային միջինը կազմում է 74,8 է»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ այս վիճակագրությունը թույլ է տալիս ասել, որ մենք ունենք հնարավորություն ջարդելու վարակի ողնաշարը:

Նյութի աղբյուրը՝ News.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS