Առաջներում Ռուսաստանն էր ասում, թե ինչ անենք, հիմա` եվրոպաներն ու վենետիկները

Ֆեսբուքյան օգտատեր Ալեքսանդր Սայադյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…

Ընթանում է քոչարյանռոբերտի դատավարության հերթական նիստը և շարունակվում է արդեն վաղուց ձանձրացրած ջուրծեծոցին ու աճպարարությունը։ Ամբաստանյալի փաստաբանը նորից ձեռքը գցել է իր կարծիքով փրկարար ծղոտին` Վենետիկին ու իր երգն է երգում։

Չխորանալով իրավական ու իրավաբանական նրբությունների մեջ, քանի որ ինչպես և հանրության ճնշող մեծամասնությունը, ես էլ իրավաբան չեմ, ընդամենը 2018-ին երկրում սկսված փոփոխությունների տրամաբանությունից ելնելով, հարց եմ ուղղում երիտասարդ փաստաբանին և նրա նման մտածողներին։

Երբ երկար ու տանջալից սպասումից հետո, ինչ-որ հրաշքով ձեր ընտանիքը վերջապես մի խարխուլ տուն է ձեռք բերում, դուք ի՞նչ է, այն հիմնավոր նորոգելու համար գնում ուրիշի՞ կարծիք եք հարցնում, մանավանդ երբ այդ ուրիշը ձեր ցավերով ու հոգսերով չի ապրում և չգիտի էլ` կու՞շտ եք, թե սոված։

Ձեր ներքին ընտանեկան հարցերը ո՞վ պիտի լուծի, դու՞ք, թե հեռավոր քաղաքում ապրող մի ինչ-որ քեռի կամ հոպար, որ շատ-շատ, ձեր մասին գիտի միայն, որ դուք կաք, գոյություն ունեք, բայց ապրում է իր շահերով և, ներողություն արտահայտությանս, թքած ունի ձեր ձեռք բերած խարխուլ տան վրա էլ, ձեր հիմնանորոգման վրա էլ։ Հիմա` ձեր պաշտպանյալի մասին։ Նա է քանդել, խարխլել, թալանել մեր ձեռք բերած տունը, այն է` մեր երկիրը։ Եվ այսօր էլ շարունակում է խանգարել տունը, երկիրը նորոգելու մեր ջանքերին և պիտի պատժվի դրա համար։

Ի՞նչ է, նրան արդարացիորեն պատժելու համար մեզ ինչ-որ կողմնակի մեկի, տվյալ դեպքում` Վենետիկի հանձնաժողովի` ձեր մեկնաբանությամբ կարծի՞քն է պետք։ Առաջներում Ռուսաստանն էր ասում, թե ինչ անենք, հիմա` եվրոպաներն ու վենետիկները։ Լավ, բա մե՞նք ուր ենք, թե՞ մենք ասելու իրավունք չունենք, այն էլ, երբ խոսքը հենց մեզ է վերաբերում։ Վերջ տվեք դրսից տղա բերելուն, մի քիչ ինքնուրույն եղեք, մի քիչ սիրեք ու հարգեք ձեզ, մեր երկիրը։

Եթե դուք մուրացկան եք, դեռ չի նշանակում, որ մի ամբողջ երկիր է մուրացկան։ Ձեր «կլիենտն» էլ պաշտպանության իրավունք ունի և դուք կատարում եք ձեր աշխատանքը։ Պաշտպանեք, բայց ոչ մեր երկրի, մեր պետության ու մեր ժողովրդի արժանապատվության հաշվին։ Մի ուշացրեք արդար հատուցման օրը։

(Visited 29 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS