<<Երեխայիս ակտերն իր ձեռքով ջնջեց ու ասեց՝ բարի ծառայություն>>. առողջական խնդիրներ ունեցող պատանին զորակոչվել է

Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակչուհի, 48-ամյա Էլմիրա Ալավերդյանը պատմում է,

որ որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար, սակայն որդին իրականում ոչ թե խուսափում է ծառայությունից, այլ 2 անգամ ազատվել է ծառայությունից՝ առողջական խնդիրների պատճառով։

Տղային՝ Վազգենին առաջին անգամ բանակ էին զորակոչել 2018 թ.-ին, սակայն հենց այդ ժամանակ բժշկական հետազոտությունները ցույց տվեցին նա սրտի հետ խնդիրներ ունի՝ սրտի առիթմիա, սինուսային հանգույցի կանգ: ««Արմենիա» բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշված հիվանդություններն անհամատեղելի էին ծառայության հետ, որի արդյունքում 2 անգամ տղային տարեկետում են տվել ծառայությունից՝ մինչև երեխայի վերջնական բուժումը»։

Կինը պատմում է, որ 2020 թ-ի հունվարի 14-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում երեխան 3-րդ անգամ արդեն անցել է գինկամիսիա:«Ի զարմանս մեզ՝ գինկամիսիայում գտնվող պաշտպանության ու առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները անձնական գործն առանց մանրակրկիտ ու հիմնավոր նայելու՝ կարծիք են հայտնել ու որոշել, որ երեխան պիտանի է ծառայության:

Գենկոմիսիայի սրտաբանը՝ Հարություն Ղամշյանն ասեց՝ թե պիտի գնա ծառայի ու վերջ, և երեխայիս ակտերն իր ձեռքով ջնջեց ու ասեց՝ բարի ծառայություն։ Բայց գենկոմիսիայում երեխային բացարձակ չեն ստուգել։ Ավելին, մի քանի օր առաջ, տղաս Բերդում վատ էր զգացել, գիտակցությունը կորցրել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, մի կերպ գիտակցության են բերել։

Բերդի հիվանդանոցի բժիշկները զարմացած են, թե ինչպես կարելի է երեխային նման հիվանդություններով զորակոչել»,-ասաց Ալավերդյանը։Նա ընդգծեց, որ իրենք դեմ չեն, որ տղան ծառայի, ավագ որդին էլ ծառայել, վերադարձել է։ «Մենք ուզում ենք, որ երեխայի առողջական խնդիրը լուծվի, ապա միայն նա մեկնի ծառայության:

Վերջին շրջանում բանակում մահացությունների դեպքերը շատ են, ընդ որում ՝մահացություններ կան նաև հիվանդություններից։

Հիմա ի՞նչ, ևս մեկ դե՞պք ունենանք բանակում։ Խնդրում եմ, որպեսզի աջակցեն նախ երեխայի բուժման հարցը լուծելուն, ապա նրան զորակոչել բանակ»,-ասաց Ալավերդյանը:Խնդրի առնչությամբ դիմել ենք Քննչական կոմիտե, որտեղից նշեցին, որ հարցում ուղարկենք:

Հարցման պատասխանը ստանալուն պես մենք այն նույնպես կհրապարակենք:

Նյութի աղբյուրը՝ yerevanblog.am

(Visited 110 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS