Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է,
որ նոր կորոնավիրուսից մահացության հերթական՝ 9-րդ դեպքն է գրանցվել.
«Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։
93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։
Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա»։
(Visited 114 times, 1 visits today)