Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ խոսեցի Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին:
Նախ և առաջ, իմ և մեր բոլորի աջակցությունը հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին և նախարարությանը այս հիվանդության դեմ պայքարի գործում և հույս հայտնեցի, որ շատ շուտով նրանք կհաղթահարեն այն:

Նաև հետաքրքրվեցի երկրում առկա իրավիճակով: Նախարար Նամակին հայտնեց, որ երկրում ստեղծվել են բավարար լաբորատոր և բուժական հզորություններ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար, ինչպես նաև վստահեցրեց ինձ, որ դրանք համապատասխանում են միջազգային մոտեցումներին:

Ամփոփելով զրույցը, պայմանավորվեցինք մշտական կապի մեջ լինել երկրներում առկա իրավիճակի և իրականացվող քայլերի մասին միմյանց տեղեկացնելու և փորձի փոխանակման համար:

Ստեղծված իրավիճակի մասին ավելի մանրամասն՝ ստորև տեսանյութում․

https://youtu.be/JsF71oY1pac

Նյութի աղբյուրը՝ mer-info.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS