Ազատ եւ արդար ընտրություններից խոսում է մի անձ, որը երկրի ողջ վարչական ռեսուրսները մոբիլիզացրել է իր Այո-ն անցկացնելու համար։
Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ազատ եւ արդար ընտրություններից խոսում է մի անձ, որը երկրի ողջ վարչական ռեսուրսները մոբիլիզացրել է իր Այո-ն անցկացնելու համար, ընդհանրապես արդարությունից խոսում է մի անձ, որը երկրի ողջ իրավապահ համակարգը մոբիլիզացրել է իր քաղաքական ու անձնական հակառակորդներին ճնշելու համար,
չխորշելով անգամ նրանց ընտանիքի անդամներիի եւ բարեկամների վրա գործ սարքելու մեթոդիկայից…»։
(Visited 66 times, 1 visits today)