Արդյո՞ք կարող է երկարաձգվել արտակարգ դրությունը և որքան ժամանակ կարող է տևել դա.

Աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային

կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ՀՀ կառավարությունը մարտի 16-ին,

արտահերթ նիստի ժամանակ որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարել մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը:
Իրավաբան.net-ը տեղեկացնում է, որ

«Արտակարգ դրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում արտակարգ դրության գործողության ժամկետը:Հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Այս ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է:
Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության

ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և վերոնշյալ 30-օրյա և 60-օրյա ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Հավելենք նաև, որ նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, եթե արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են մինչև արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը, ապա արտակարգ դրությունը դադարեցվում է

 

ՀՀ կառավարության որոշմամբ, որը ենթակա է անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 


Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS