Արման Աբովյանը հարցում է ուղարկել ոստիկանություն.

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, առավոտվանից տեղեկություն է տարածվում, որ ազգությամբ հայ լրագրող Լյուսի Քոչարյանն ԱՄՆ-ում արժանացել է մրցանակի` «Համարձակ կին» անվանակարգում։ Եթե չեմ սխալվում, տիկին Քոչարյանն այդ մրցանակն ստացել է նաև իր նախաձեռնության համար, որն անվանել է «բռնության ձայն»։ Իմաստն այն էր, որ տիկին Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է իբր բռնության ենթարկված կանանց պատմությունները։

Այդ սարսափազդու պատմությունները կարդալուց հետո ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանն ուղղակի ողողված է վայրենի բռնաբարների, և օրինակ, Երևանյան փողոցներում կատաղած տղամարդիկ անդադար ծեծում և բռնաբարում են կանանց։
Ահա նախաբանը, հիմա բուն հարցերը։

1. Շատ կասկածելի զուգադիպությամբ, այդ պատմությունները ջրի երես դուրս եկան այն ժամանակ, երբ շատ ակտիվ սկսեց Ստամբուլյան կոնվենցիայի գովազդը Հայաստանում։ Ոչ մի իրական ապացույց այդ պատմություններից այդպես էլ չհրապարակվեց։

Այդ իսկ պատճառով, մինչ իմ վերջնական կարծիքն արտահայտելը, ուղարկում եմ հարցում ոստիկանություն, որ հասկանանք այդ պատմությունների իսկությունը։
Պատասխանը ստանալուց հետո ես անպայման կհրապարակեմ իմ վերջնական եզրակացությունները, և մենք միասին կանենք հետևություններ «բռնության» այս էպոպեայի շուրջ։
Առայժմ սպասենք ոստիկանության պատասխանին։

Հ.Գ. Շատ հետաքրքիր է, շաաաաատ հետաքրքիր»:

(Visited 38 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS