Արսեն Թորոսյանը տեղեկություններ է հայտնում պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ

Առողջապահության նախարար Արսեն Թորսյանը ֆեյսբուքյան ուղիղ հերարձակման ընթցքում խոսել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների առողջական վիճակի մասին։

Նախարարը հիշեցրել է, որ այս պահին ունենք 190 հաստատված դեպք և նրանցից մեծ մասի ինքնազգացողությունը լավ է, լուրջ առողջական խնդիրներ չունեն․

«Նրանցից 14 քաղաքացու մոտ առկա է թոքաբորբ և նրանցից 6-ի մոտ այնպիսի վիճակ է, որ անհրաժեշտ է ինտենսիվ բուժում, նրանց վիճակը կայուն է, սակայն պահանջվում է խիստ հսկողություն»։

Արսեն Թորսյանը նշել է, որ մի քանի օրից կլրանա որոշ մեկուսացված քաղաքացիների 14-րդ օրը և թեստավորումից հետո նրանք դուրս կգրվեն հիվանդանոցներից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS