Արտակարգ դեպք Երեւանում. վթարից հետո մեքենաներից մեկի վարորդն ու ուղեւորները հարձակվել են մյուս մեքենայի վարորդի վրա

Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 22:00-ի սահմաններում, Սաֆարյան-Վախթանգ փողոցների խաչմերուկում, Ավանի գերեզմանների դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 42-ամյա Արտաշես Ն.-ի վարած Toyota Camry մակնիշի 51 ՍZ 005 համարանիշի և դեռևս ինքնությունը չպարզված վարորդի կողմից վարած Lada մակնիշի M 079 MK 750 RUS համարանիշի ավտոմեքենաները Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

վթարի հետևանքով բարեխաբախտաբար տուժաներ չեն եղել, սակայն վթարից հետո Lada-ի միջից դուրս եկած մի քանի հոգի հարձակվել են Toyota-ի վարորդի և նրա ուղևորի վրա, որը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների, մեծահասակ մարդ է եղել, հարվածել են նրան, կոտրել ավտոմեքենայի հետևի և առջևի ապակիները, ոտքերով հարվածել ավտոմեքենային և դիմել փախուստի:

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 53 խումբը տեղում օգնություն է ցուցաբերել Արտաշես Ն.-ին, որից հետո նրան տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորները:

Դեպքի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Մանուկ Սիմոնյանն ու Արմեն Մանուշյանը: Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերեցին փախուստի դիմած, ռուսական համարանիշներով ավտոմեքենան՝ դեպքի վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա:

Վթարի փաստով Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում,իսկ խուլիգանության, ծեծի և ուրիշի գույքը միտումնավոր փչացնելու փաստով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վթարի մասնակից Lada-ի վարորդին և նրա հետ գտնվող անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ավտոմեքենան էլ տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Նյութի աղբյուրը news.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS