Արտակարգ դեպք Լոռու մարզում. «աջ ազդրի կույր հրազենային վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 26–ամյա երիտասարդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդրոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք»
ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի և
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ:
(Visited 30 times, 1 visits today)