Արտակարգ իրավիճակ. Բաքուն զանգվածային վարակի տրանզիտ.

Բելառուսում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված իրանցի ուսանող, որն այդ երկիր է ժամանել Բաքվից: Ավելի վաղ, Վրաստանում էին հայտնաբերել կորոնավիրուսի առաջին դեպքը, որը դարձյալ տարածվել էր Բաքվից:

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ արգելում է մի շարք երկրներից ուխտագնացների մուտքը երկիր, այդ թվում Ադրբեջանից:
Բաքուն փաստորեն դառնում է հետխորհրդային տարածությունում կորոնավիրուսի տարածման վտանգավոր տրանզիտ գոտի:

Հատկանշական է, որ Իրանում վարակի հայտնաբերումից հետո Ադրբեջանն առ այսօր չի փակել սահմանային հաղորդակցությունը: Այդ կապակցությամբ համացանցում հնչում էին հարցադրումներ, թե ինչու սահմանը չի փակվում:

 


Կայացվել է սահմանային անցակետերում շարժական հոսպիտալներ տեղակայելու որոշում, բայց արդեն փաստ է, որ վարակն անցել է Ադրբեջանի սահմանն ու տեղափոխվել Վրաստան եւ Բելառուս: Ո՞րն է լինելու հաջորդ երկիրը, որին «վարակելու» է Ադրբեջանը:

Անշուշտ, այստեղ պետք է արձանագրել, որ կորոնավիրուսի վարակը տարածվել է աշխարհում եւ անգամ ամենախիստ միջոցառումները գրեթե անզոր են չեզոքացնել տարածման վտանգը: Այդուհանդերձ, կա որոշակի խորհրդանշականություն այն բանում, որ Ադրբեջանը հետխորհրդային տարածության համար դառնում է վարակի «տրանզիտ»:

 


Անշուշտ, կորոնավիրուսը, բացի առողջապահական դիտարկումներից, տարբեր հարթակներում դիտարկվում է նաեւ կոնսպիրոլոգիական տեսությունների շրջանակում: Մի բան թերեւս անկասկած է, որ վարակի տարածումը էական ազդեցություն է թողնում, այն դեպքում, երբ զուտ բնույթի եւ ծավալների վիճակագրության առումով վտանգը շատերն են դիտարկում որպես տեղեկատվական դաշտում գերագնահատվող:

Այդուհանդերձ, կա այդ փաստն, ու այն թողնում է իր բազմակողմանի ազդեցությունը թե աշխարհքաղաքական, թե աշխարհտնտեսական իմաստով: Եվ Ադրբեջանը հետխորհրդային տարածքում վարակի «տրանզիտի» կարգավիճակում է հայտնվում Թուրքիայի նախագահ Էրդողանի այցից հետո, Թուրքիայի եւ Ռուսաստանի փոխհարաբերության լարվածության համատեքստում:

Կփակվի՞ հետխորհրդային տարածությունն Ադրբեջանի համար:

(Visited 78 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS