Արտակարգ. Լոռու մարզում կրակոցներ են հնչել. Կան զոհեր և վիրավորներ

Փետրվարի 9-ի երեկոյան կրակոցներ են հնչել Վանաձորի Բազում թաղամասի Համբարձումյան փողոցում:

Նախնական տեղեկություններով, հրազենային վիրավորում ստացած 4 անձ է տեղափոխվել Վանաձորի ԲԿ, որոնց մեջ կան նաեւ քրեական հեղինակություններ: Նրանցից 2-ն եղել են մահացած:

ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ այս պահին իրավապահները փորձում են հասկանալ, թե որքանո՞վ միմյանց հետ կապ ունեն քիչ առաջ Վանաձորի Բարեկամության փողոցում հրկիզված Նիվա մակնիշի մեքենայնից հայտնաբերված հրազենի եւ Բազում թաղամասի բնակելի շենքերի մոտակայքում հնչած կրակոցների դեպքերը: Այլ մանրամասներ՝ առաջիկայում:

(Visited 305 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS