Արտակարգ. Հրդեհ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում. Տեսանյութ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 09:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել,

որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 102 ռազմաբազայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 102 ռազմաբազայից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջումն իրականացվել է համատեղ ուժերով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:00-ին, մարվել՝ 10:05-ին:

Այրվել է Գյումրի քաղաքի Սևերսկու թաղամասում գտնվող 102 ռազմաբազայի N զորամասի ավտոկայանատեղիում կայանած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

Տեսանյութը՝ ստորև.

https://youtu.be/aGng9Ip7IwE

Նյութի աղբյուրը՝ News.am

(Visited 71 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS