ԱՐՏԱԿԱՐԳ. Ուժեղացնել Գյումրու ռազմակայանի անվտանգությունը. Ի՞նչ է կատարվում.

lagir.am-ը գրել է․ Ու ժեղացնել Գյումրու ռազմակայանի անվտանգությունը․ Արտակարգ դրություն․․․

Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը դիմել է Թուրքիայի կառավարությանը՝ դեսպանատան անվտանգությունն ուժեղացնելու համար․․․
Դեսպանատան մամուլի պատասխանատուն ՏԱՍՍ-ին հայտնել է, որ դա նրանք արել են այն սպառնալիքների կապակցությամբ, որ ստանում է Ռուսաստանի դեսպան Երոխովը՝ կապված Իդլիբի իրավիճակի հետ․․․

Ինչպես հայտնի է, սիրիական Իդլիբում՝ Ռուսաստանն ու Թուրքիան առճակատման մեջ են, և պայմանավորվելու փորձերը առայժմ չեն ստացվում․․․
Այդ իրադրությունն իր հերթին պայմանավորված է նախևառաջ նոր իրողություններով, որոնց որոշակի մեկնակետ կարող է դիտվել 2020 թ․-ի հունվարի 3-ին ամերիկյան հարվածը Բաղդադում, իրանցի հայտնի գեներալ Սոլեյմանիի շարասյանը․․․

Իրավիճակի այդ առանձնահատկության մասին է խոսում և այն, թե ինչ էր արել Անկարայում ՌԴ դեսպանատունն օրերս, համացանցում հարց ուղղելով Թուրքիային, թուրքական հանրությանը՝ արժե՞ վստահել ԱՄՆ գործընկերությանը, թե ոչ․․․ «Ընտրությունը ձերն» է, որոշակիորեն աննախադեպ քայլ էր կատարել Անկարայում ՌԴ դեսպանատունը․․․
Դրանի՞ց հետո են հաջորդել սպառնալիքները: Թե՞ սպառնալիքը առիթ է, իսկ բուն խնդիրն այն է, որ մի կողմից առճակատման մեջ գտնվելով Իդլիբում, Ռուսաստանի Դաշնությունը, մյուս կողմից ունի Անկարայում մահացու հարված ստանալու անհանգստություն․․․

Բանն այն է, որ Մոսկվան մեկ անգամ ստացել է այդ հարվածը՝ երբ նոր էին հաշտվել Սիրիայում ռուսական օդանավի խոցումից հետո: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ցուցահանդեսի ժամանակ ցուցադրաբար գնդակահարվեց Ռուսաստանի դեսպանը․․․
Արդյոք Մոսկվան կանխարգելիչ քայլ է կատարում, Թուրքիային հորդորելով ուժեղացնել դեսպանատան անվտանգությունը, այդպիսով Անկարային դնելով անմիջական պատասխանատվության տակ․․․

Բանն այն է, որ նախկին՝ սպանված դեսպանի առումով Ռուսաստանը նույնիսկ արդարացրեց Թուրքիային, ՌԴ նախագահ Պուտինի մակարդակով հայտարարելով, թե իբրև կա «երրորդ ձեռք», որն ուզում է վնասել ռուս-թուրքական հարաբերությանը․․․
Մոսկվան կամ «երրորդ ձեռքից» է պաշտպանվում, կամ ուղղակի վախենում է, որ Էրդողանի ձեռքը կարող է չդողալ երկրորդ ռուսական դեսպանին էլ սպանելու հարցում, իսկ դա արդարացնելն արդեն Վ․ Պուտինի համար կլինի խայտառակություն: Բայց, այդ դեպքում էլ ի՞նչ անել: Եվ Մոսկվան թերևս որոշել է չգնալ փորձության և դիմել է Անկարային դեսպանատան անվտանգությունն ուժեղացնելու համար․․․

Ի դեպ, այդ առումով անհրաժեշտ է աչալրջություն նաև Հայաստանում, մասնավորապես Գյումրիում, որտեղ և ռուսական 102-րդ ռազմակայանն է, պարբերաբար տարբեր աստիճանի աղմկոտ խնդիրներում հայտնվող անձնակազմով: Բոլորովին չկա որևէ երաշխիք, որ Պերմյակովն այնտեղ վերջինն էր․․․
Ռուս-թուրքական յուրահատուկ հարաբերությունը պահանջում է Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայանի անվտանգության՝ անհապաղ ուժեղացում, և զորանոցային ռեժիմի խստացում․․․

Ռուսական այս ռազմակայանը կարող է դառնալ պոտենցիալ թիրախ: Առավել ևսս, որ Թուրքիայի համար հիմնարար տագնապի խնդիրն անշուշտ հայկական հարցն է․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS