Արտակարգ. WTI նավթի ֆյուչերսների գինը պատմության մեջ առաջին անգամ բացասական է դարձել

WTI նավթի մայիսյան ֆյուչերսներիի գինը պատմության մեջ առաջին անգամ բացասական է դարձել, վկայում են Նյու Յորքի ապրանքային բորսայի սակարկումների տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մայիսին մատակարարումների գները ընկել են 162 տոկոսով՝ մինչեւ բարելի համար 11,42 դոլար։ Լոնդոնյան ICE բորսայում ցուցանիշը կազմել է 104 տոկոս՝ բարելի համար 0,75 դոլար։
Այսպիսի աննախադեպ գները բացատրվում են նրանով, որ երեքշաբթի օրը վերջինը կլինի այս նավթի վաճառքի համար։

Ընդ որում, այս հումքը պահելու տեղ չկա՝ պահանջարկը կտրուկ նվազել է, իսկ պահուստները համարյա լիքն են։

WTI-ի հունիսյան ֆյուչերսները նույնպես ընկնում են 18 տոկոսով՝ մինչեւ բարելի համար 20 դոլար, Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդը նվազել է համարյա 10 տոկոսով՝ մինչեւ բարելի համար 25,43 դոլար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS