Գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է. Նրան նոր մեղադրանք է առաջադրվել

Որդեգրումների գործով անցնող, գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է։

Նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 167֊րդ հոդվածի 3֊րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արեւիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։

Լիանա Կարապետյանը Դատախազության բողոքարկմամբ՝ կալանավորվել է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS