Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության նոր ախտանիշների մասին.

Սինգապուրի գիտնականները նշել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության նոր ախտանիշներ, որոնք կարող են ստեղծել պացիենտի մոտ դենգե տենդի առկայության թյուր պատկեր:

Տեղի մի քանի հիվանդանոցների եւ գիտական կենտրոնների բժիշկների եւ փորձագետների հետազոտության արդյունքները մարտի 10-ին հրապարակել Է The Straits Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Պացիենտն ընդունվում Է դենգեի համար տիպիկ կլինիկական պատկերով՝ բարձր ջերմություն եւ ցան:

Ըստ որում նրա մոտ չկան COVID-19-ի (նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության – ծանոթ. խմբ.) համար սովորական ախտանիշներ՝ հարբուխ, հազ, կոկորդի ցավեր»,- նշված Է զեկույցում: Դեռ ավելին, երբեմն լաբորատոր հետազոտությունները «կարող են ցույց տալ դենգեի կեղծ դրական արդյունքներ»,- նշել են գիտնականները:

Նրանց խոսքով՝ «այժմ չափազանց կարեւոր Է կատարել կորոնավիրուսի ճիշտ ախտորոշում, քանի որ սխալ բուժումը կարող Է վտանգ ներկայացնել ոչ միայն հիվանդի, այլեւ շրջապատողների համար»: 2020 թվականի սկզբից այստեղ նշվել Է այդ արեւադարձային տենդով հիվանդանալու ավելի քան 3,6 հազար դեպք:

Դրա հետ մեկտեղ դենգեի հետ կապված իրադրությունը հարեւան երկրներում շատ ավելի ծանր Է: Օրինակ՝ Ինդոնեզիայում այս տարվա առաջին երկու ամսում արձանագրվել Է ավելի քան 14,7 հազար հիվանդ, 94 մարդ մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

(Visited 92 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS