Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը այսօր փակ հանդիպում է ունեցել ԱԺ պատգամավորների հետ:
Հանդիպումից հետո կայացավ հանդիպում լրագրողների հետ:
Ի պատասխան հարցադրմանը, թե չի՞ պատրաստվում հրաժարական ներկայացնել, կապված 1,5 ամսվա
ընթացքում բանակում արձանագրված 13 զինծառայողների մահվան հետ, Դավթյանն ասաց, որ չի պատրաստվում ներկայացնել հրաժարական:
«Միայն 4-ը հիվանդության պատճառով են զոհվել, 4-ը՝ դժբախտ պատահարի հետեւանք են»,-ասաց Դավթյանը:
Միեւնույն ժամանակ ԳՇ պետը չբացառեց, որ կլինեն կադրային փոփոխություններ:
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ քննարկումը շատ արդյունավետ է եղել:
«Իսկապես բավականին արդյունավետ քննարկում էր, ինֆորմատիվ քննարկում էր: Բազմաթիվ մտահոգություններ, որոնք ունեինք, ստացան իրենց անաչառ պատասխանը:
Մենք շատ գործ ունենք անելու, նաեւ որպես օրենսդիր»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասաց, թե փետրվար ամսին տեղի ունեցածը ստիպել է ամեն ինչ անել բանակի համար:
«Բանակն է, որ այսօր կայացնում է մեր ամբողջ անվտանգության համակարգի կայուն լինելը»,-նշեց Քոչարյանը: