Գործող օրենքով՝ տուգանքի չափը 200 000 հազար դրամ է։ Իսկ ինչ է առաջարկում Գևորգ Պապոյանը.

Ազգային ժողովում քննարկում էր պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած նախագիծը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

ԱԺ-ն այսօր 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքը՝ 92 կողմ, 12 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։

Նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ (դիմացի և ետևի- խմբ.) ունեցող տրանսպորտային միջոցները երթևեկում են առանց զույգ համարանիշի, և այն դեպքերի համար, երբ բացակայում է համարանիշերից մեկը։

Գործող օրենքով՝ տուգանքի չափը 200 000 հազար դրամ է։ Գևորգ Պապոյանն առաջարկում է մեկ համարանիշով երթևեկելու դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք և երկու բալային միավորի հանում։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

(Visited 36 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS