Դավիթ Տոնոյանը Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ, պաշտոններից ազատվել մի քանի բաժնի պետեր.

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է․

«ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում
քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր:

Հանդիպման սկզբում Դ. Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ,
գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ:

 

Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին,

հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:
Պաշտպանության նախարար

 


Մասնավորապես նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS