Դե տարիներ շարունակ երկրի մթնոորտը գաղջ էր, խիարն էլ թարս էր աճում. Նիկոլը ժողովրդի վարչապետն է…Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Փաշինյաի ուղիղ եթերին, որտեղ վերջինս պատահական այցեր էր կատարում քաղաքացիների բնակարաններ:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Նայում եմ վարչապետի ուղիղ եթերը, թե ինչպես է պատահական այցեր կատարում քաղաքացիների բնակարաններ (ու ոչ միայն վերջին եթերը), նայում եմ ու կրկին անգամ համոզվում եմ…

Համոզվում եմ, որ էս մարդն իրոք փորձում է հասկանալ քաղաքացիների հոգսերն ու խնդիրները:
Համոզվում եմ, որ էս մարդն իրոք լուծումներ է փնտրում ծագած խնդիրների լուծման համար:
Համոզվում եմ, որ էս մարդն անում է ամեն բան մոտ 30 տարի լուծում չստացած հարցերի պատասխանները գտնելու համար:

Համոզվում եմ, որ էս մարդը փորձում է կիսել բոլորի դարդերն ու ցավերը:
Համոզվում եմ, որ էս մարդը ոչ միայն փողոցում է հեղափոխություն արել, այլ նույնը ցանկանում է նաև մարդկանց գխում անել՝ ինչը, ի դեպ շատ ավելի կարևոր է…
Հա երբեմն վարչապետի անմիջականությունն ու պարզությունը կարող է տարօրինակ թվալ … դե սովոր չենք… դե տարիներ շարունակ երկրի մթնոորտը գաղջ էր, խիարն էլ թարս էր աճում՝ Կուշտունիցան նույնսիկ կզարմանար…

Թերևս քաղաքացիների ջերմ ընդունելությունը, սիրալիր վերաբեմունքը, Մոսկվայից խնամիների ուղարկած թանկանոց շոկոլադը, թխած էկլերն ու տանը պահած ամենալավ բաները վարչապետին հյուրասիրելու ու նրա հետ կիսելու ցանկությունն էլի մի պարզ բան է կրկին անգամ ապացուցում՝

Նիկոլը ժողովրդի վարչապետն է…

(Visited 54 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS