ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի վարակի պատճառով:
Նման հայտարարություն նա արել է մամլո ասուլիսի ժամանակ:
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Սպիտակ տունը հատկացնում է 50 միլիարդ դոլար, երկրում փակվում են ուսումնական հաստատությունները, հետաձգվում են խոշոր միջոցառումները:
Փակվել է Կոնգրեսի շենքը, Disneyland-ի երկու այգիները՝ Ֆլորիդայում և Քալիֆորնիայում:
Այս պահին ԱՄՆ-ում COVID-19 կորոնավիրուսով վարակված է ավելի քան 1600 մարդ:
Մարտի 13-ից նահանգները փակել են սահմանները Եվրոպայի քաղաքացիների առջև, բացառությամբ՝ Մեծ Բրիտանիայի:
(Visited 30 times, 1 visits today)