«Եթե բարձրաստիճան պաշտոնյան գնում է կոռուպցիոն գործարքի, ապա նա դավաճան է». Սիսակ Գաբրիելյան

«Ձեր կարծիքով՝ կաշառակերության մեջ մեղադրվող պաշտոնյան դավաճանություն գործե՞լ է, թե՞ ոչ:

Կարծում եմ՝ այո, որովհետև, ըստ էության, քաղաքական ուժի որդեգրած սկզբունքներին դավաճանել է: Այստեղ կարող է խոսք գնալ օրինակ՝ կարողանալ մի բան անել, բայց աչք փակել, հանցագործություն կոծկել, որը ևս քրեորեն պատժելի է: Եթե դուք տեսնեք քրեական գործերի հարուցված լինելը, անմեղության կանխավարկածը պահելով, մենք ունենք փոխնախարար կալանավորված, բարձրաստիճան այլ պաշտոնյա, որն արդեն իսկ ընդունել է մեղքը:

Եվ այսօր էլ եմ կարծում, որ այո՛, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձը գնացել է կոռուպցիոն գործարքի, համարվում է դավաճան, դավաճան՝ քաղաքական թիմի որդեգրած սկզբունքներին». մարտի 9-ին ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ի պատասխան այն հարցի, թե որտե՞ղ են վարչապետի մատնանշած իրավապահ համակարգի դավաճանները և հայտարարությունից հետո կոնկրետ գործողությունները:

Ս.Գաբրելյանի գործընկեր Սուրեն Գրիգորյանը խորհուրդ տվեց դավաճաններ ասվածը չընկալել միայն Քրեական օրենսգրքի սահմանած որոշակի հոդվածով: Քաղաքական իմաստով դավաճանություն է նաև պետական բյուջեից գումար գողանալը: Ինչ վերաբերում է կոնկրետ իրավապահ համակարգի դավաճաններին, ապա ըստ Ս.Գաբրիելյանի՝ մի փոքր հետ գնալու դեպքում կտեսնենք, թե իրավապահ համակարգի քանի պաշտոնյա է փոխվել:

«Որոշակի ահազանգեր են ի հայտ գալիս, և դա քաղաքական ղեկավարության մոտ ողջամիտ կասկածի տեղիք է տալիս, և կարող են այդ պաշտոնատար անձինք մինչև քննության ավարտը ենթարկվել պատասխանատվության ու ազատվել աշխատանքից»,- նշեց Ս.Գաբրելյանը:

Նյութի աղբյուրը՝ Մամուլ.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS