«Եթե վստահեք ինձ այդ առաքելությունը, սիրով պատրաստ եմ իրականացնել մեր բանակի առողջացման այդ ծրագիրը». գնդապետ Արթուր Ալեքսանյանը.

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) ֆեյսբուքյան էջում գրել է.


«Պարզվում է կրիմինալը մեր բանակին ու ժողովրդի պատերազմ է հայտարարել: Այսինքն 1 ամսում 15 սպանությո՞ւն: Անկախ նրանից՝ ինքնասպանություն է, թե պարզապես սպանություն՝ դա անընդունելի է:Պաշտպանության նախարարին ու հրամկազմին մեղադրելու և ամենաանհավանական ենթադրություններ անելու փոխարեն, առաջարկում եմ հետևյալը:

24 ժամում հայտնաբերել զորամասերում հայտնված «ավտարիտետներին» և այսպես կոչված գողականներին ու ստեղծել դրանցից դիսբատ (дисциплинарный батальон). Այնուհետև ձմեռը ուղարկել Օմարի դիրքերը պաշտպանելու- 35-50 աստիճան «մառոզին», իսկ ամառն էլ Հորադիզ նույն աստիճան «ժարիտներում»:
Կտեսնեք այդ «պռաշլյակները» և իրենց ծնողները ոնց են խելքի գալիս:


Շատ հեշտ է դա անել, քանի որ բոլոր զորամասերի հրամանատարները և իրենց մոտ ծպտյալ ծառայող «ասոբիստները» անգիր գիտեն այդ «խառոշիներին»: Ու վերջ, ամեն ինչ տեղը կնկնի և հայոց բանակը կսկսի հանգիստ կատարել իր սուրբ պարտականությունները:Իսկ հասարակությունը հանգիստ շունչ կքաշի և այլևս ծնողները չեն վախենա իրենց երեխաներին բանակ ուղարկել:

Ես ժամանակին այդպիսի մեկ-երկու դեպք ունեցել եմ և հայտնաբերել իմ զորամասում և այդ մոլախոտերին ուղարկել Օմար՝ դարձնելով նրանց սպիտակ արջի և կուռկուռի ձագ:
Այդ մարդիկ հիմա հանրապետությունում շատ հայտնի, օրինապաշտ քաղաքացիներ են:

Եթե վստահեք ինձ այդ առաքելությունը, սիրով պատրաստ եմ իրականացնել մեր բանակի առողջացման այդ ծրագիրը»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS