Եկեղեցում տեղյակ են եղել ԱԱԾ-ի գործից և պաշտպանվելու համար նախընտրեցին տեղավորվել Քոչարյանի պաշտպանության բազմաշղթա օպերացիայում. Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

Իմ դիտարկումներով այնպես չէ, որ հաշվարկը նրա վրա էր, որ կաթողիկոսի կոչը կարող էր որևէ ազդեցություն ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վրա: Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

«Վերջին ամիսներին թվացյալ տպավորություն կար, որ հասարակությունը այլևս անտարբեր է դարձել Մարտի 1-ի դատավարության նկատմամբ, այլևս հետաքրքրված չէ, փոխվել է նրա վերաբերմունքը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, սոցիալական ցանցերում կարող էինք նման սխալական կամ միգուցե հանրային որոշ հարթակներում կարող էինք մի քանի սխալական հետևությունների հանգել, հատկապես մեծածավալ գովազդների ֆոնին, որոնք այս ընթացքում մենք նկատում էինք ֆեյսբուքում՝ Ռոբերտ Քոչարյանին այլ կերպարով հանրությանը ներկայացնելու առումով:

Դրա համար ես մտածում եմ, որ հաշվարկողները մտածում էին ճիշտ հակառակը, որ այժմ հասարակության վերաբերմունքը փոխվել է, հասարակության գլուխը խառն է, հասարակությունը հումանիստական խնդիրներով է մտահոգված՝ կորոնավիրուս, համավարակ և այլն, և հետևաբար պատեհ պահն է այս խնդիրը բարձրացնելու:

Ես եմ կարծում, որ այս օպերացիայի թիկունքում կանգնածները հաշվարկում էին, որ այդ բոլոր գործոնները նպաստավոր կլինեն կաթողիկոսի կոչին հանրային աջակցություն ապահովելու և դրա արդյունքում հասնելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը:

Կարծում եմ հաշվարկներում սխալվեցին, որովհետև այդ թվացյալ անտարբերության տակ ամենևին էլ անտարբերություն չէր ընկած, որովհետև նույն հասարակությունը տեսնում էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի այլ քայլերից բաղկացած օպերացիաները դատարանի դահլիճում, ասուլիսներում: Եվ ահա հասարակությունը հայտնաբերում է, որ եկեղեցու առաջնորդը նույնպես այս խաղի մասն է և բնականաբար ռեակցիան այդքան կոշտ էր զուտ այդ մասով, երբ եկեղեցին փորձեց մտնել ներքաղաքական խաղերի մեջ»,- ասաց Սաֆարյանը:

Անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը, ըստ որի մեղադրանք է առաջադրվել եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին՝ Սաֆարյանը նշեց. «Սա պատահական համնկնում չէ: Մենք այս գործի մասին առնվաղը 10 տարի առաջ էինք լսել, զլմները շատ հետևողական էին:

Մեր աչքից վրիպել էր, որ առնվազը 6 ամիս առաջ սկսել էր գործի հարցաքննությունը, և ինչպես Փայլակ Հայրապետյանն է օրերս տված հարցազրույցում բացահայտել, իրեն վեց ամիս առաջ հրավիրել են ցուցմունաքներ տալու և ահա կաթողիկոսի հայտնի կոչի նախօրեին մեղադրանք առաջադրելու որոշում է կայացվում հոգևորականին և որին արդեն հաջորդում է կաթողիկոսի հայտնի հարց ու պատասխանը ընդդիմադիր լրատվականներից մեկին:

Նման դեպքը չէր կարող պատահականություն լինել, ես չեմ կարծում, որ եկեղեցում և մայր աթոռում տեղեկացված չէին բավականին բարձր դիրք զբաղեցնող հոգևորականի շուրջ այս իրավիճակից, վստահաբար կարծում եմ, տեղյակ են եղել, որ ԱԱԾ-ում նման գործ է գնում և հավանաբար իրենք իրենց պաշտպանելու համար նախընտրեցին տեղավորվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության այս բազմաշղթա օպերացիայում՝ կատարելով սեփական դերը:

Նրանց այս քայլը կարելի է որոշ չափով հաջողված համարել, քանի որ լիարժեք աջակցություն են ստանում նախկին իշխանությունների կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նյութի աղբյուրը՝ armdaily.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS