«Ես չգիտեմ ով ա կերել, ուտողի հերն էլ անիծեմ…». Շարմազանով.

«Այսօր երկու նախագահների նկատմամբ այս դատավարությունները մեր պետության ամոթն են»,- 168 TV-ի եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ իշխանություններն այսկերպ փորձում են շեղել հասարակության ուշադրությունը մի շարք կարևոր հարցերից՝ անվտանգություն, Արցախի հարց և այլն:Շարմազանովի խոսքով՝ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը չօգտվեց Ալիևի խոցելի վիճակից. «Այն փոխանցումը, որ Ալիևն արել էր, որ Նիկոլ Փաշինյանը գոլ խփի Ադրբեջանի դարպասին, նա ինքնագոլ արեց:

Հայաստանում տեղի ունեցած իշխանազավթման առանցքում եղել է Արցախը, և բոլոր զարգացումները ուղղակի կապված են արցախյան հիմնախնդրի հետ: Այս 2 տարվա ընթացքում բանակցային գործընթացը աշխատում է ի վնաս մեզ»,- նշել է նա:Եթերի ընթացքում, դիմելով գործող իշխանությանը, Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Քաղաքական կոռուպցիոներները դուք եք, որ պետական բյուջեն սարքել եք ձեր դուքյանը՝ 350 հազար տրամադրում եք Լոս Անջելես թռչելուն, մոտ 1 մլն դոլար՝ տները վերանորոգելուն, միլիոնավոր դոլարներ՝ պարգևավճարներ գրելուն, և այդպես շարունակ:

Հեղափոխական տեմպերով զարգացել է միայն իրենց ու իրենց շրջապատի ապրելակերպը: Նիկոլ Փաշինյանն իր ո՞ր խոստումն է կատարել. թող բարի լինի՝ իր խոստումները կատարի»:

Մանրամասները դիտեք ստորև տեսանյութում:

 

(Visited 116 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS