Եվս 3 դեպք. Արսեն Թորոսյանը հայտարարություն տարածեց

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԹԱՐՄԱՑՈՒՄ 19:30, 15.03.2020թ.
Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Մյուս դեպքն արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք:
Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն:

Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի:
Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:

Այսօր կլինի ևս մեկ թարմացում»:

(Visited 86 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS