Երկու տարի առաջ քայլելով առջեւից, վարչապետը հիմա գնում է դեպի քաղաքացիները. Ինչ է կատարվում

Մարտի 10-ին Վարչապետ Փաշինյանը մեկնում է Սյունիք՝ սահմանադրական հանրաքվեի քարոզչության նպատակով: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մարտի 10-ից Փաշինյանն արձակուրդ է վերցնում՝ աշխույժ քարոզարշավ իրականացնելու համար:

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, որ անցնում է այսպես ասած դռնեդուռ, բայց ավելի ճիշտ կլինի թերեւս ասել՝ դեմ դիմաց սկզբունքով, արժանանում է ամենատարբեր արձագանքների, անգամ ծայրահեղ: Հնչում է գնահատական, թե նա ունի ԱՅՈ-ի տապալման վախ, դրա համար է անձամբ քարոզում:

Արձագանքները ավելի բազմազան եւ սուր դարձան մետրոյում աղջկա մասնակցությամբ հայտնի միջադեպից հետո:

Ունի՞ վարչապետ Փաշինյանն ԱՅՈ-ի հետ կապված մտավախություն, ինչով պայմանավորված էլ ձեռնամուխ է եղել անմիջական քարոզչության: Հազիվ թե հանրաքվեի կարեւոր եւ էական որոշումը կայացվեր առանց իրավիճակի սկզբունքային գնահատման եւ էական ռիսկերը դիտարկելու:

Ըստ այդմ, հանրաքվեն, որպես գործընթաց կամ ձեւաչափ, անկասկած շատ ավելի բարդ է իր քաղաքական շերտերով, քան այն դիտարկումները, որ մատուցվում են հանրությանը, ընդ որում՝ տարբեր կողմերից:

Սահմանադրական հանրաքվեով Նիկոլ Փաշինյանը գործնականում սկսել է նորից քայլել ամբողջ Հայաստանով: Այս «քայլերթը» երկամյա վաղեմությամբ տեղի ունեցածից տարբերվում է նրանով, որ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը քայլում էր եւ մարդկանց տանում իր հետեւից:

Այժմ վարչապետ Փաշինյանը գնում է քաղաքացիներին ընդառաջ, գնում է դեպի քաղաքացիները՝ դեմ դիմաց, նաեւ «պատռված բուկլետ» ընդունելու ռիսկին ընդառաջ, որը խորքային առումով այլ բան չէ,

քան իշխանություն հասկացության կաղապարազերծում եւ պետություն հասկացության ցուցանակազերծում, երբ տասնամյակ շարունակ պետություն-քաղաքացի հարաբերությունը կառուցվել է հենց ցուցափեղկային «փիլիսոփայությամբ»:

Ինչո՞վ է պայմանավորված դրա անհրաժեշտությունը: Արդյոք նրանով, որ երկու տարի անց Փաշինյանը բախվել է հեղափոխության սպառման ռիսկին, թե՞ բուն հարցը խորքում է, եւ երկու տարի առաջ քաղաքացիների հետ մերժելով նախկին կառավարող անձանց եւ համակարգին,

Նիկոլ Փաշինյանը ներկայում փորձում է նրանց առաջնորդել դեպի այդ համակարգի մերժում արդեն ամեն քաղաքացու սեփական անձի ներսում, գիտակցության մեջ՝ իշխանության ընկալման վերաձեւակերպում «սադրելով» կամ նախաձեռնելով:

Այլ կերպ ասած, թավշյա հեղափոխությամբ մերժելով «վատ Սերժին»՝ այդ ձեւակերպման համակարգային, երեւութական իմաստով, ներկայում Փաշինյանը փորձում է հանրության գիտակցության կամ ենթագիտակցության մեջ մերժման հասցնել նաեւ «լավ Սերժի» կամ «ճիշտ Նիկոլի» ընկալումը:

Հայաստանում, նաեւ արտաքին ընդգրկումով, հեղափոխության խորքային եւ անշրջելի կապիտալիզացիան պայմանավորված է լինելու ոչ թե ՍԴ-ից կամ որեւէ այլ «բաստիոնից» իքս քանակի պաշտոնյա կամ դատավոր հեռացնելով, այլ հանրության գիտակցության մեջ նաեւ «լավ Սերժի» գաղափարը մերժելով:

Այլ հարց է, որ ՍԴ-ն կարող է լինել դրա առիթը:

(Visited 64 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS