ԶՈՒ-ում պաշտոնանկության լուրերն հաստատվում են.

Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը պաշտոնանկ են արվել։

Վարչապետի առաջարկով նախագահն է ստորագրել հրամանագրերը։ Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին բանակում բռնությունների դեպքերով պայմանավորված մամուլում շրջանառվում էին բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնանկության լուրերը։

Ըստ որոշ աղբյուրների՝ Կարեն Աբրահամյանի փոխարեն Պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվելու նրա առաջին տեղակալ-Բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանը: Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան, Հարությունյանն ասել է. «Կլինի հրամանագիր, այն ժամանակ կխոսենք»։

Ջալալ Հարությունյանն Արցախյան ազատամարտի մասնակից է, կարմիր դիպլոմով ավարտել է Պետերբուրգի ռազմական ակադեմիան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS