Էդմոն Մարուքյանն առաջարկում է չեղարկել «Գլորիայի» աշխատողների տուգանքները՝ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»

Վարչապետն իր ուղիղ եթերում ասաց, որ տեքստիլ ոլորտը ապրիլի 20-ից կվերագործարկվի եւ մարդիկ կսկսեն աշխատել, սակայն երեկ վարաձորում «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները գնում են աշխատանքի, ոստիկանությունն սկսում է մարդկանց տուգանել:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սրանք էն մարդիկ են, որոնք որեւէ սոցիալական ծրագրով աջակցություն չեն ստացել: Ժողովուրդն ասում է՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, սա էդ պատմությունն է: Սա ի՞նչ քաոս է: Եթե ասում են՝ աշխատում են, հետո ինչու են գնում տուգանում»,- ասաց պատգամավորը և նշեց, որ տեղաշարժման թերթիկն էլ անիմաստ բյուրոկրատիա է դարձել, եթե չունեն մարդիկ այդ թուղթը, նրանց հարյուր հազար տուգանում են:

«Այսինքն որեւէ միջոցառումով 26 հազար դրամ կստանա, թե չի ստանա, չգիտենք, բայց որ 100 հազար դրամ կտուգանեն, էդ հաստատ ա»,-ասաց Մարուքյանը:

«Եկեք վերանայենք այս մոտեցումները, խոսքը գնում է 2600 մարդու մասին, հիմա կա´մ չեք թողնում աշխատել՝ հասցեական աջակցեք, կա´մ թողեք գնան աշխատեն»,- ասաց նա և կոչ արեց չեղյալ համարել այն արձանագրությունները, որոնցով մարդկանց երեկ տուգանել են:

Նյութի աղբյուրը՝ news.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS