Հայաստանում ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 853 դեպք:Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 881 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 758 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 114 անձ, 9 պացիենտ մահացել է:
Նյութի աղբյուրը News am.
(Visited 149 times, 1 visits today)