Թարմացում. Մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

Հայաստանում մարտի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 372 դեպք:Ընդհանուր առմամբ՝ մարտի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 424 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 2054 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 391 անձ:

Ապաքինվել է 30 անձ, 3 պացիենտ մահացել է:

Նյութի աղբյուրը՝ News.am

(Visited 845 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS