Թարմ տեղեկատվություն. Ա․Թորոսյանը րոպեներ առաջ գրառում է կատարել.

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է:Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումն իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով, երբ բկանցքի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ որոշվում է վիրուսի

կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը: Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն:

Այսպիսի հետազոտություններ իրականացնելու համար կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը մեր կողմից աստիճանաբար ավելացվում է, որպեսզի կարողանանք ավելի շատ նմուշներ հետազոտել»:

Տեսանյութը դիտեք ստորև

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/594844907777300/?t=0

Աղբյուր

(Visited 637 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS