Ի՞նչ է կատարվել Վստրեչի Ապերի տանը․ բերման է ենթարկվել նրա եղբորորդին.

Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը տեղեկացրել էին, որ գիշերը ոստիկանները ներխուժել են Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի 17/8 հասցեում գտնվող տներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ վերջին շրջանում 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք է տեղի ունեցել: Անձինք, որոնք առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ, բերման են ենթարկվել՝ իբրև զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

«Երեկ գիշեր հարյուրավոր ոստիկաներ շրջապատել էին տարածքը, ներխուժում էին տարբեր տներ: Ընդ որում՝ ոստիկաններից ոչ ոք բացատրություն չէին տալիս, թե ինչ էին անում այստեղ: Մեր հայտարարությունից հետո պարզեցինք, որ ոստիկանները ձերբակալման որոշում են ունեցել:

Մենք մինչև առավոտ եղել ենք ոստիկանությունում՝ պարզելու, թե ինչու են դռները, պատուհանները կոտրում, մեզ բացատրություն չեն տրվել: Նրանց հայտնվելուց 15 րոպե հետո եղել ենք, և ոստիկանները բավականին երկար ժամանակ կոտրում էին մեր ներկայությամբ, և երբ հարց էինք տալիս, թե ինչ գործողություններ են արվում, մեզ չէին պատասխանում»:
Լուսինե Սահակյանը նշեց, որ ոստիկանների մի մասը դիմակավորված էին: Նա նշում է՝ եթե դա խուզարկություն էր, ապա պետք է դատարանի թույլտվությունը, եւ սեփականատիրոջ ներկակությունը լինեին:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ասում է, որ այսօր տեղեկացել են, թե քրեական գործի մասին է խոսքը:
«Եթե որևէ անձի է ոստիկանությունը փնտրում, նրան կարող են հրավիրել ոստիկանություն: Վերջին շրջանում Արամ Վարդանյանը բազմաթիվ անգամ տարբեր կերպ ոստիկանություն է հրավիրվել, և չի եղել որևէ դեպք, որ չներկայանա:

Նման դեպքում երեկվա գործողությունները տրամաբանության մեջ չեն տեղավորվում»:
Փաստաբանները նշեցին, որ իրականացված գործողություններից հետո հանդիպել են Արամ Վարդանյանի հետ, բայց հիմա որտեղ է նա՝ չգիտեն:

Նրանք նշեցին, որ տնից բերման են ենթարկել երեք հոգու, որոնցից մեկը Արամ Վարդանյանի եղբորորդին է:

(Visited 73 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS